Ալեքսանդր Սպենդիարյանի Տուն-թանգարան

Թանգարան
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
հուշանվերներայո
Wi-Fi-ի առկայությունըայո
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1963 թ․
ք․ Երևան Նալբանդյան փող. 21

Տանը, որտեղ 1926-1928 թթ-ին ապրել է կոմպոզիտորը, 1963թ-ին հիմանդրվում է նրա տուն-թանգարանը։ Այն հանրապետության առաջին երաժշտական հուշային թանգարանն է։
Տան շենքը Խորհրդային Հայաստանի առաջին բազմաբնակարան շենքերից է, ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Շինության ճարտարապետը Նիկողայոս Բունիաթյանն է։
Ավելի քան 1404 թանգարանային նմուշ ունեղող հավաքածուն, որը ցուցադրված է թանգարանում, ներառում է իր մեջ կոմպոզիտորին և նրա ընտանիքին պատկանող անձնական իրեր, փատաթղթեր, լուսանկարներ, նամականիներ, որոնք պատմում են կոմպոզիտորի կյանքի ու գործունեության, ստեղծագործական արարումների մասին:
Ցուցադրությունը ներկայացված է «Կյանքի ուղին» և «Ստեղծագործական ուղին» սրահներում և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Այցելուները կարող են փորձել իրենց դիրիժորական կարողությունները «Վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ ծրագրի միջոցով, լսել կոմպոզիտորի ջութակի հնչողությունը, նվագել Սպենդիարոֆոն գործիքը (նմանօրինակը): Մեծ տեղ է հատկացված «Ալմաստ» օպերայի բեմական պատմությանը: Պահպանվել է Ալեքսանդր Սպենդիարյանի աշխատասենյակը, որը վերականգնված է ճշգրտորեն ինչպես եղել է նրա կենդանության օրոք:
Տուն-թանգարանում պարբերաբար իրականացվում են ավանդական միջոցառումներ, կրթական ծրագրեր, համերգներ, դասախոսություններ ու սեմինարներ:

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:30-17:00

Կիրակի՝ 10:30-15:30

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 3000 դրամ է։

Անգլերեն/ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 3500 դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 1200 դրամ

Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս - 600դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար։

Կոնտակտներ
+374 10 580 783, +374 93 580 783, +374 10 521 299
spendiaryanmuseum@gmail.com info@spendiaryanmuseum.am
spendiaryan-museum.mus.am
https://www.spendiaryanmuseum.am/index_eng.html
Նման վայրեր
Մոտակա վայրեր